Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • Սերժ Սարգսյանը եթերով երրորդ տեղում է

    Սերժ Սարգսյանը եթերով երրորդ տեղում է

    08.02.2013| 15:53
    Այսօր «Հենարան» ակումբում, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
  • Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն

    Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն

    08.02.2013| 12:29
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր ստորագրությունը չի դնի Եվրամիության նոր բյուջեի նախագծի տակ, եթե Բրյուսելում բանակցությունների ընթացքում չքննարկվի ծախսերի կրճատման հարցը։ Նշենք, որ բրյուսելյան երկօրյա համաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ԵՄ բյուջեի նախագիծն առաջիկա 7 տարվա համար։
  • Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում

    Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում

    08.02.2013| 12:26
    Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Սաակաշվիլու ելույթը։ Նա այսօր նախագահի պաշտոնում վերջին անգամ պետք է օրենսդիր մարմնի առջև հանդես գար տարեկան զեկույցով։
  • Ադրբեջանը գործարկել է իր առաջին արբանյակը

    Ադրբեջանը գործարկել է իր առաջին արբանյակը

    08.02.2013| 12:00
    Ադրբեջանը գործարկել է իր առաջին «Azerspace-1» կոչվող հեռահաղորդակցական արբանյակը։ Այդ մասին հայտնում է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Արբանյակի թռիչքը տեղի է ունեցել ֆրանսիական տիեզերական կենտրոնից։
  • «Իմ ներկայացրած թվերը կուրախացնեն ձեզ»

    «Իմ ներկայացրած թվերը կուրախացնեն ձեզ»

    08.02.2013| 02:15
    «Գրանդ Հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, կազմակերպության ֆինանսական տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԸ և մամուլի պատասխանատու ՎԱՀՐԱՄ ԲՐՈՒՏՅԱՆԸ հրավիրել էին մամլո ասուլիս` լրատվադաշտի ներկայացուցիչների հետ կիսելու իրենց ուրախությունը «Գրանդ Հոլդինգի» հաջողությունների, մասնավորապես` ծխախոտագործության բնագավառում գրանցած ձեռքբերումների առթիվ:
  • Ասում են...

    Ասում են...

    08.02.2013| 02:09
    ...թե նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը «փորում» է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ոտքի տակ։ Իշխանության կուլուարների խորքերում շշնջում են, թե Արմեն Ավետիսյանը ջանք չի խնայում, ավելին, ժրաջան աշխատում է, որ զբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կարևոր աթոռը։
  • Արտառոց բան չկա

    Արտառոց բան չկա

    08.02.2013| 02:01
    Վերջին շրջանում ականատեսն ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների բավականին նրբագեղ դեմարշին, որի առնչությամբ հայոց դիվանագիտական կորպուսը նույնքան «նրբագեղ» հասկացրեց` «խելոք մնացեք»: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը, ո՞րն է իր անձնական գնահատականն այս իրողությանը` հարցրինք վարչապետին։
  • Վերջին հրաժեշտ

    Վերջին հրաժեշտ

    07.02.2013| 23:09
    Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղ., 10-րդ շենքի, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 9-ին` ժամը 12:00-14:00-ին, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին` Երևանի քաղաքային պանթեոնում:
  • ԱԱԾ-ն անելու է ամեն ինչ` Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար

    ԱԱԾ-ն անելու է ամեն ինչ` Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար

    07.02.2013| 18:58
    ԱԱԾ առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանն այսօր ԱԺ–ում ասել է, որ իրենք ամեն ինչ անում են, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շտապ բացահայտվի:
  • Պլյուշչենկոն չի մասնակցի

    Պլյուշչենկոն չի մասնակցի

    07.02.2013| 18:48
    Մարտի 10-17-ին կանադական Լոնդոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը բաց կթողնի լեգենդար Եվգենի Պլյուշչենկոն: Պատճառն առողջական վիճակն է, ինչի պատճառով մարզիկը կիսատ թողեց Եվրոպայի առաջնությունը: Տեղեկացնենք, որ Թուրինի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի առաջնությունների բազմակի հաղթող Պլյուշչեկոն արդեն տարել է ողնաշարի վիրահատություն, սակայն դեռ վաղ է խոսել շարք վերադառնալու մասին: